
Փարիզում ֆրանսիացիները տառապում են վերջին 125 տարվա աննախադեպ ցրտից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Փարիզում ֆրանսիացիները տառապում են աննախադեպ ցրտից: Օդի ջերմաստիճանը երեկ նվազել է մինչև 3.7 աստիճանի: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Ազգային օդերևութաբանական ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ`1887 թվականից ի վեր` ոչ մի անգամ չի եղել, որ մայիսի վերջին ջերմաստիճանն այդքան մոտ լինի զրոյին: Օդերևութաբաններին մտահոգել է վերջին տասնօրյակում միջին ջերմաստիճանի ցուցանիշը: Մայիս վերջին շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը բարձրացել է առավելագույնը մինչև 9-10 աստիճանի:
Ներկայումս Փարիզում օդի ջերմաստիճանը չի գերազանցում 7 աստիճանը: Ընդ որում` քաղաքում ու նրա մերձակայքում մշտապես տեղում են անձրևներ: