Բաժիններ՝

Կարկուտից տուժած գյուղացիներին օժանդակելու կոչին առայժմ արձագանքել են 7 գործարարներ

Արմավիրում ուժեղ կարկտահարությունից տուժած գյուղացիներին օժանդակություն ցուցաբերելու համար բացված հիմնադրամում 2 օրվա ընթացքում հավաքվել է 7.6 մլն դրամ: Այս մասին մեզ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

 

Հիմնադրամին փոխանցում են արել «Նոյան» բնական հյութերի գործարանը՝ 2 մլն դրամ,  «Արտֆուդ» ընկերությունը՝ 2 մլն դրամ, «Ֆլեշ» ընկերությունը՝ 2 մլն դրամ, «Երևանի կոնյակի գործարանը»՝ 500 հազ. դրամ, «Աթենք» ընկերությունը՝ 300 հազ. դրամ, «Գյումրի» գարեջրի գործարանը՝ 300 հազ. դրամ, «Մուշ» ընկերությունը՝ 50 հազ. դրամ, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ 300 հազ. դրամ, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ 150 հազ. դրամ:

 

Ռ. Մակարյանը չհամաձայնեց մեր դիտարկմանը՝ գործարարները կարծես պասիվ են, նշելով, որ դա հարաբերական հասկացություն է:

 

«Փոխանցումները շարունակվում են և այս ակցիան կիրականացվիայնքան ժամանակ, մինչև բավարար օգնություն հասցվի գյուղացուն»,- ասաց Ռ. Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս