
Վրաստանում հստակեցվել է մինչև 2016 թվականը զինված ուժերի զարգացման ռազմավարությունը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է «2013-2016 թվականներին պաշտպանության ռազմավարական տեսություն» փաստաթուղթը, որը հստակեցնում է Վրաստանի պաշտպանության նախարարության ու Զինված ուժերի զարգացման ռազմավարությունը մինչև 2016 թվականը:
Փաստաթղթում խոսք է գնում զինված ուժերի հնարավորությունների մեծացման և զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափոփորոշիչներին մոտեցնելու անհրաժեշտության մասին: Փաստաթղթի համաձայն, ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության գլխավոր առաջադրանքն են:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի զգալի մասին օկուպացումը սպառնալիք է ներկայացնում երկրի ինքնիշխանությանը, պետականությանը, ինչպես նաև հանդիսանում է քաղաքական, սոցիալական ու տնտեսական անկայունության կարևորագույն գործոն: