
Օբաման ու Պուտինը հունիսին կքննարկեն հակահրթիռային պաշտպանության հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հունիսին կայանալիք G-8-ի գագաթաժողովի շրջանակներում քննարկելու են հակահրթիռային պաշտպանությանն առնչվող հարցեր:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Վերջինս ընդգծել է, որ հազվի թե, կարելի է ենթադրել, որ տվյալ թեմայի շուրջ կողմերի միջև ձեռք կբերվեն պայմանավորվածություններ:
Ուշակովը հավելել է, որ Պուտինն ու Օբաման քննարկելու են նաև երկու երկրների միջև քաղաքական ու առևտրա-տնտեսական հետագա համագործակցության հարցը: