Բաժիններ՝

Ռուս լրագրողները ՄԱԿ-ին են հանձնել Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին տեսանյութեր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում գտնված ռուս լրագրողները ՄԱԿ-ի քարտուղարությանն են հանձնել քիմիական հարձակման մասին տեսանյութեր, որը ենթադրաբար մարտի 19-ին Հալեպի մերձակայքում իրականացրել է սիրիական զինված ընդդիմությունը:

Այդ տեսանյութերը հանձնվելու են Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառումը հետաքննող փորձագետների խմբին: Դամասկոսի մարտի վերջին ՄԱԿ-ի քարտուղարությանն իրազեկել է Հալեպի արվարձանում սիրիական ընդդիմության զինյալների կողմից քիմիական զենքի կիրառման մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաձայնվել է փորձագետների խումբ ուղարկել Սիրիա՝ այդ հարցում պարզություն մտցնելու համար, սակայն Սիրիայի իշխանություները ցայժմ թույլ չեն տալիս, որ ՄԱԿ-ի փորձագետները մուտք գործեն երկիր:

Դամասկոսն իր այդ քայլը պատճառաբանում է նրանով, որ ՄԱԿ-ը տեղի է տվել Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ճնշմանը և որոշել է հետաքննել Սիրիայում քիմիական զենքի հնարավոր այլ կիրառումների մասին հաղորդագրությունների իսկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս