Բաժիններ՝

Սիրիայի կառավարության դիրքորոշումը չի փոխվել ահաբեկչության դեմ պայքարում. Բաշար Ասադ

Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ Թունիսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարության դիրքորոշումը չի փոխվել ահաբեկչության դեմ պայքարի և սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցերում.

«Սիրիայի դիրքորոշումն անփոփոխ է ահաբեկիչների և տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով նրանց աջակցողների դեմ պայքարում, ինչպես նաև ճգնաժամի քաղաքական լուծման փնտրտուքին ուղղված ջանքերում»:

Ասադը հավելել է, որ սիրիացիները գնահատում են Թունիսի ժողովրդի աջակցությունը, իսկ այն թունիսցիները, որոնք պատերազմելու նպատակով եկել են Սիրիա, ներկայացնում են միայն իրենց:

Նշվում է, որ այս տարվա մարտի դրությամբ սիրիական ընդդիմության կողմում մարտնչում էր մոտ 3500 թունիսցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031