
Իրանը Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս է հրավիրում մայիսի 29-ին

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստվում է մայիսի 29-ին կայանալիք «Սիրիայի բարեկամների» նոր հանդիպմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աբբաս Արաղչին:
Վերջինիս խոսքերով՝ հանդիպման թեման լինելու է «Քաղաքական ու տարածաշրջանային անվտանգության հարցերի լուծումը»: Արաղչին հավելել է, որ հանդիպմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել արտգործնախարարների, ազդեցիկ քաղաքական գործիչների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների.
«Իրանը կարծում է, որ Սիրիայի ճգնաժամը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: Սիրիայի իշխող վարչակարգը և ընդդիմությունն իրենք պետք է պայմանավորվածության գան»:
Նշվում է, որ Իրանն արդեն իսկ երկու անգամ անցկացրել է Սիրիայի վերաբերյալ երկու հանդիպում, որոնց, սակայն, չեն մասնակցել սիրիական ընդդիմության ներկայացուցիչները: