ՀՀ նախագահը պատգամավորներին հրավիրում է տոնական համերգի

Ազգային Ժողովի պատգամավորները հրավիրվում են Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք տոնական միջոցառմանը՝ Առաջին Հանրապետության տոնի առիթով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց, որ ՀՀ նախագահական նստավայրից փոխանցում են, որ մայիսի 28-ին, ժամը 20:00-ին բոլոր պատգամավորներին՝ իրենց կանանց հետ հրավիրում են տոնական համերգի:

Պատգամավորներն իրենց հրավիրատոմսերը կարող են վերցնել վաղը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031