Ավելի քան 78.000 մարդ դիմել է դեպի Մարս առաքելությանը մասնակցելու համար
3 շաբաթից քիչ ժամանակ է անցել կամավորների ընտրության մեկնարկից, ովքեր պատրաստ են դեպի Մարս ուղևորվել մեկակողանի տոմսով: Սակայն արդեն իսկ դեպի Մարս առաքելությանը մասնակցելու դիմում է ներկայացրել ավելի քան 78.000 մարդ: Այս մասին գրում է «Իտառ Տասսը»` հղում կատարելով Mars One հոլանդական ընկերությանը: Կամավորներն իրենց տեսահայտերը տեղադրում են հենց այդ ընկերության կայքում:
Դեպի Մարս առաքելությանը մասակցել ցանկացող կամավորները հիմնականում ԱՄՆ-ից են, Չինաստանից և Մեծ Բրիտանիայից: Հայտերը ներկայացնեու վերջաժամկետը օգոստոսի 31-ն է:
Նշվում է, որ ներկայում կազմակերպիչների նպատակն է հավաքել առնվազն 500 հազար դիմում: Դիմորդների գրանցման վճարները կարող են օգտագործվել և ֆինանսավորել Մարս առաքելությունը, քանի որ այս նախաձեռնությունը մասնավոր է և բավականին թանկ արժե:
Դեպի Մարս առաքելությունը կարժենա առնվազն 6 մլրդ դոլար: Սա միայն հիմնված է գաղութարարների առաջին խմբին, որոնք կուղևորվեն Մարս 2021 թ.-ին` 7 տարվա նախապատրաստում անցնելուց հետո միայն, որը սկսվի 2014թ.-ին:
Նշենք, որ այս փուլում ընդհանուր դիմած մարդկանցից կընտրվի միայն 40 մարդ, իսկ նրանց միջից հեռուստադիտողը կորոշի, թե ովքեր են ուղևորվելու Մարս: