Հայաստանի նոտարական պալատը արձագանքել է
Հայաստանի նոտարական պալատը արձագանքել է մեր կայքում հրապարակված այն տեղեկությանը, թե մայիսի 4-ին ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի ծննդյան տարեդարձի առիթով ՀՀ նոտարական պալատը խոշոր դրամահավաք է կազմակերպել: Հիշեցնենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ Պալատի նախաձեռնությամբ՝ հանրապետության նոտարներից հավաքագրվել է 100-ական ԱՄՆ դոլար՝ որպես նախարարության պաշտոնյայի ծննդյան նվեր:
Հայաստանի նոտարական պալատի պատասխան գրության մեջ ասված է.
«Ձեր կայքում հրապարակված «Ծննդյան խոշոր նվեր արդարադատության նախարարությունում» վերտառությամբ հոդվածում տեղ գտած «տեղեկությունը» իրականությանը չի համապատասխանում:
Շահարկելով ՀՀ նոտարական պալատի անունը` հոդվածագիրը նշում է, թե իբր «պալատի նախաձեռնությամբ հանրապետության նոտարներից հավաքագրվել է 100-ական ԱՄՆ դոլար՝ որպես նախարարության պաշտոնյայի ծննդյան նվեր:»
Հայտնում ենք, որ ՀՀ նոտարական պալատը երբեք չի զբաղվել որևէ պաշտոնյաի համար դրամահավաք կազմակերպելով: Պալատն աշխատում է բաց և թափանցիկ, չի կաշկանդվում վերահսկողությունից»: