
Ռաֆսանջանին Իրանի նախագահական ընտրություններում չի առաջադրի սեփական թեկնածությունը

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախկին (1989-1997) նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրի սեփական թեկնածությունը: Այս մասին հայտարարել է նրա մերձակա օգնական Հասան Ռոհանին:
Ավելի վաղ Ռաֆսանջանին հայտարարել էր, որ չի բացառում առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածության առաջադրումը: Նա հավելել էր, որ եթե ընտրվի նախագահի պաշտոնում, ապա կստեղծի բազմակուսակցական կաբինետ:
Ներկայումս Ռաֆսնաջանին զբաղեցնում է Նպատակահարմարության խորհրդի նախագահի պաշտոնը: Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին: