Բաժիններ՝

Ամերիկյան նահանգները հրաժարվել են տեղ հատկացնել Թամերլան Ցարնաևի հուղարկավորման համար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները հրաժարվել են տեղ հատկացնել՝ Բոստոնի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ, 26-ամյա Թամերլան Ցարնաևին հուղարկավորելու համար:

Խոսքը գնում է Մասաչուսեթս, Քոնեքթիքութ և Նյու Ջերսի նահանգների մասին: Մասնավորապես, Ցարնաևին իրենց մոտ հուղարկավորելը մերժել է Քեմբրիջ քաղաքի (Մասաչուսեթս նահանգ) վարչակազմը, ուր ապրել է Ցարնաևը: Ներկայումս նա գտնվում է Վուստեր քաղաքի քաղաքի (Մասաչուսեթս նահանգ) դիարանում:

Ավելի վաղ նշվում էր, թե Թամերլան Ցարնաևին հողին կհանձնեն մայիսի 6-ին՝ մայրամուտին, ինչպես որ պահանջում է մուսուլմանական ավանդույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031