NBA փլեյ-օֆֆ. Օրվա արդյունքները և լավագույն դրվագները (տեսանյութ)
NBA-ի փլեյ-օֆֆ առաջին փուլում տեղի ունեցավ ևս 3 հանդիպում: Արևմտյան կոնֆերենցիայի ֆավորիտ «Օկլահոման», չնայած Դյուրանտի 38 միավորին, մրցակցի հարկի տակ պարտվեց «Հյուսթոնին»: «Ատլանտան» սեփական խաղահրապարակում կարողացավ պարտության մատնել ասոցիացիայի լավագույն պաշտպանություն ունեցող թիմին` «Ինդիանային» և սերիայում վերականգնել հաշվի հավասարակշռությունը` 2:2:
«Բրուքլին» – «Չիկագո»` 110:91 (26:21, 26:23, 25:29, 33:18)
«Ատլանտա» – «Ինդիանա»` 102:91 (22:21, 35:19, 12:22, 33:29)
«Հյուսթոն» – «Օկլահոմա»` 105:103 (29:24, 24:36, 38:24, 14:19)
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը