
ՀԱԿ հանրահավաքը մեկնարկել է

Քիչ հետո Ազատության հրապարակում կմեկնարկի Հայ ազգային կոնգրես կուսակցության հանրահավաքը: Արդեն ներկա են ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում ներկաները դիմավորեցին «Լև-ոն, Նա-խա-գահ» վանկարկումներով ու ծափերով: Ներկա են նաև կուսակցության անդամներ, համակիրներ: Ինչպես հայտարարել էր ՀԱԿ կուսակցությունը՝ հանրահավաքում սպասվում է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: