Բաժիններ՝

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը.

«Ես տրամադրված եմ Ձեզ հետ ակտիվ աշխատանքները շարունակելուն՝ հայ-ռուսական համալիր համագործակցության զարգացման համար: Համոզված եմ, որ առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա ամրապնդումն ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի ու Հայաստանի արմատական շահերին»:

Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս