Բաժիններ՝

Ադրբեջանի ՊՆ-ը պահանջել է 100.000 մանաթով տուգանել ընդդիմադիր թերթին

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը դատական հայց է ներկայացրել ադրբեջանական «Ազադլըղ» թերթի դեմ՝ պահանջելով նրան տուգանել 100.000 մանաթով (1 դոլարը հավասար է 0.78 մանաթ):

Որպես հայցի պատճառ է նշվում թերթում հրապարակված «Բանակ կամ հոգիների շուկա» հոդվածը, որում խոսք է գնում զինվորական մահերի մասին: Դրա համար թերթի դեմ հայց է ներկայացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ կարդերի ու զինվորական հիմնարկների գծով տեղակալ, գեներալ-մայոր Չինգիզ Մամեդովը:

Պաշտպանության նախարարության հայցում նշված է, որ թերթը տարածել է պետականության բաղկացուցիչ մասնիկ բանակի մասին «պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, անհիմն, չապացուցված, կեղծ և խեղաթյուրված» հրապարակումներ: Դրա հետ կապված՝ Պաշտտպանության նախարարությունը թերթից պահանջում է 100.000 մանաթ փոխանցել իր հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս