Դամասկոսը Թուրքիային մեղադրել է սիրիական պատմամշակութային արժեքների ապօրինի առևտրի մեջ

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզում տեղի է ունեցել UNESCO-ի Գործադիր խորհրդի 191-րդ նիստը: Դրա ժամանակ սիրիական պատվիրակությունը Թուրքիայի կառավարությանը մեղադրել է սիրիական հնությունների ապօրինի առևտրի մեջ ներքաշված լինելու մեջ:

Սիրիական պատվիրակության ներկայացուցիչները պատմել են, որ «Ջեբհաթ Ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները, որոնց Թուրքիան ցուցաբերում է ռազմական ու քաղաքական աջակցություն, օրեր առաջ պայթեցրել են Հալեպում գտնվող Օմայանների Մեծ մզկիթի հարավային դարպասն ու աշտարակը:

Նրանք հավելել են, որ զինյալները ներխուժել են մզկիթ, այրել են այն և հափշտակել են մզկիթի արժեքավոր իրերը, որոնք իրենց համարժեքը չունեն արաբական ու մուսուլմանական աշխարհում:

Թուրքական պատվիրակությունը փորձել է Սիրիայի վրա բարդել UNESCO-ի ցուցակում ներառված տեսարժան վայրերը, սակայն դրան դեմ են արտահայտվել Ռուսաստանի, Չինաստանի, Վենեսուելայի, Կուբայի, Գաբոնի ու Իրանի պատվիրակությունները: Թուրքիային աջակցել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Պակիստանի ու Եգիպտոսի պատվիրակությունները:

Տեսանյութեր

Լրահոս