
Թուրքիան ու Քուվեյթը վերացրել են վիզային ռեժիմը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Քուվեյթը նախօրեին ստորագրել են վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը: Այն ստորագրվել է Քուվեյթի էմիր Սաբահ Ահմեդ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի կատարած թուրքական այցի ժամանակ:
Առաջին փուլում վիզա ստանալու անհրաժեշտությունից կազատվեն դիվանագիտական անձնագիր ունեցողները, գիտական, մշակութային ու մարզական գործիչները:Կողմերը նաև ստորագրել են մի շարք համաձայնագրեր, որոնք առնչվում են էկոնոմիկայի, զբոսաշրջության ու մշակույթի ոլորտներին:
Սրանից առաջ էլ՝ ապրիլի 28-ին, Թուրքիայի ու Մոլդովայի միջև էր վերացվել գործող վիզային ռեժիմը: