Այսօր Պարի միջազգային օրն է
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 1982 թվականից սկսած՝ ապրիլի 29-ը նշվում է, որպես Պարի միջազգային օր (International Dance Day): Դա իրականացվել է UNESCO-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի պարի կոմիտեի նախաձեռնությամբ:
Կոմիտեի անդամների մտահղացմամբ՝ Պարի միջազգային օրը կոչված է միավորել պարի բոլոր ուղղությունները, հարգանք մատուցել արվեստի այդ ձևին և նրա ունակություններին՝ հաղթահարելու քաղաքական, մշակութային ու էթնիկ բոլոր արգելքները, միավորել մարդկանց՝ նրանց հնարավորություն ընձեռելով խոսել ընդհանուր լեզվով՝ պարի լեզվով:
Պարի միջազգային օր է սահմանվել ապրիլի 29-ը, ինչը կապված է ժամանակակից բալետի հիմնադիր Ժան-Ժորժ Նովերայի (1727-1810) ծննդյան օրվա հետ: