Բաժիններ՝

Զառա Հովհաննիսյան. Ականատես եմ եղել հերթական բռնությանը՝ հաստավիզ ու սև ջիփով հղփացածի վարքագծին

Քաղաքացիական ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր ականատես եմ եղել հերթական բռնությանը՝ հաստավիզ ու սև ջիփով հղփացածի վարքագծին: Նա կանաչ լույսի տակ հավասարվելով մի տաքսիստի նախ սկսեց հայհոյել մեքենայից, ապա իջավ իր ահարկու սև հրեշից ու կիսաբաց պատուհից հարձակվեց վարորդի վրա ու մի քանի հարված հասցրեց նրան, ու դա օրը ցերեկով, Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկում, ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում: Ավտոմեքենայի համարանիշը 50 SU 005: Ճանաչողներին խնդրում եմ փոխանցեք, որ իրեն արդեն ֆիքսել եմ…»:

Ըստ shamshyan.com-ի՝ նշված համարանիշներով ավտոմեքենան Land Crauser Prado է, որը հաշվառված է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ադանայի փողոցի բնակիչ 37-ամյա Շաքե Սերյոժայի Աբրահամյանի անվամբ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին, իսկ թե կոնկրետ ում՝ դեռևս հայտնի չէ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս