Արմեն Երիցյանը՝ «Բարև, Երևանին». Ես այն տղամարդը չեմ, որ ուրիշ տղամարդու ձեռք բռնեմ, նկարվեմ

Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավն այսօր Էրեբունի վարչական շրջանում էր՝ Նոր Արեշում:

Էրեբունցիների հետ բակային հանդիպման եկել էր  միայն ՕԵԿ ցուցակը գլխավորող՝ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Իր խոսքը ՕԵԿ թեկնածուն սկսեց՝ անդրադառնալով «Բարև, Երևան» նախընտրական դաշինքին:

«Արդեն հասել ենք նրան, որ Անահիտ Բախշյանն իր ասուլիսներում Երիցյան Արմենի թեզերն է օգտագործում, որ ասուլիսը մի քիչ որակ ստանա: Բամբասում են, թե սա այսպես ասվեց, նա՝ այնպես: Անպայման Երիցյան Արմենն էլ մի տղամարդու ձեռք պետք է բռնի, նկարվի՞:  Ես այն տղամարդը չեմ, որ ուրիշ տղամարդու ձեռք բռնեմ, նկարվեմ: Երևանում դո մոդայիկ չէ, և էնպես չպետք  է անենք, որ մոդայիկ լինի: Մեր բալիկների ձեռքը բռնենք, մեր կանանց ձեռքը բռնենք, նկարվենք»,- ասաց Արմեն Երիցյանը:

Կարդացեք նաև

Ի գիտություն իր  ընդդիմախոսներին, Արմեն Երիցյանն ասաց  նաև, որ ինքը դասավանդում է այնտեղ, որտեղ մյուսները սովորում են: «Էնպես չի, որ ես  չեմ կարող գեղեցիկ խոսքեր ասել, պարզապես ես խոսում եմ երևանցու լեզվով, էրեբունցու լեզվով: Ես գիտեմ, որ մենք՝էրեբունցիներով,  էնպես պետք է անենք, որ քաղաքապետը էրեբունցի լինի»,- ասաց Արմեն Երիցյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930