Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ապրիլի 9-ին առաջինը նահանջողների մասին (տեսանյութ)

«Փետրվարի 18-ից հետո ամենամեծ արժեքն այն էր, որ մենք չմտանք ուրիշի ծուղակն ու թույլ չտվեցինք, որ հաջորդ օրը Հայաստանում լիներ հարյուր հատ հուղարկավորություն, թաղում»,- այսօր այս մասին Էջմիածնի բնակիչների հետ տեղի ունեցած դահլիճային հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Պատկերացրեք, որ, եթե մենք գնայինք այդ ճանապարհով, ի՞նչ կլիներ հաջորդ օրը: Մենք հիմա կարող ենք ասել, որ մի բան սխալ արեցինք, մի այլ բան պետք է ուրիշ կերպ լիներ, բայց այդ օրը 95 տոկոս ճշգրիտ էր, որովհետև ով արյուն էր ուզում` չստացավ, ով ստվերում կանգնած սպասում էր, որ ժողովրդի ալիքը հասնի … (ձեռքը պարզում է վերև.- Տ.Մ.), հետո ինքը որպես փրկիչ կամ Քրիստոս երևա՝ չստացավ»,- նշեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ գուցե ժողովրդի մեջ ակնկալիք կար, որ հավաքվելու դեպքում «մի րոպեում մի բան կփոխեն», բայց նկատեց, որ ժողովրդի հաղթանակը «կես միլիոն հոգու քվեն էր՝ անգամ պաշտոնական տվյալներով»:

«Փոփոխությունը մեկ րոպեում չի լինելու: Նրանք, ովքեր ասում են՝ գնանք, ջարդենք, փշրենք, ջարդվենք, փշրվենք, հենց իրենք առաջինն էին, ովքեր նահանջեցին ապրիլի 9-ին»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է շարունակել շարժումը:

Կարդացեք նաև

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ կարևոր է ցանկացած քաղաքացու ակտիվությունը շարժմանը՝ ընդգծելով. «Եթե որևէ մեկը պատրանք ունեցել է երբևէ, որ մենք քվեն տվեցինք, թող Րաֆֆին լուծի այդ հարցը, այդպես չի լինելու: Այդ կեղծ փրկիչների, մարգարեների, դրոշակակիրների ժամանակահատվածն անցել է: Կա՛մ ժողովրդական ալիքը բերելով՝ կատար պետք է բրդենք, որ առաջ գնա, կա՛մ էլ՝ զադնի… ամեն ինչ մեր ձեռքում է»:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս