Սաակաշվիլին մայիսի 26-ի միջոցառմանը կմասնակցի որպես Վրաստանի քաղաքացի. Փանջիկիձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մայիսի 26-ի (անկախության օրվա) միջոցառմանը մասնակցելու է որպես շարքային քաղաքացի.
«Ես վստահ եմ, որ նախագահը՝ որպես Վրաստանի քաղաքացի, կմասնակցի մայիսի 26-ի միջոցառմանը: Ինչ վերաբերում է տվյալ միջոցառմանը, ապա այն չի լինի այնպիսին, ինչպիսին, որ եղել է մինչ այս, երբ կառավարությունն ինչ-որ բան է անում, իսկ մնացյալ ողջ Վրաստանը նայում է: Դա կլինի համազգային միջոցառում»:
Կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մայիսի 26-ին չի անցկացվելու զորահանդես, սակայն ցուցադրվելու են բավական գեղեցիկ ռազմական բաղադրատարրեր:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Սաակաշվիլին հայտարարել էր, թե պատրաստ է մայիսի 26-ին մեկնել թեկուզև Աֆղանստան, միայն թե այդ օրը Վրաստանում անցկացվի զորահանդես: