Սիրիայում գործում է մինչև 600 եվրոպացի զինյալ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում մարտնչում է մինչև 600 եվրոպացի, ինչը կազմում է հակակառավարական ուժերի բոլոր զինյալների ավելի քան 10 տոկոսը: Այս մասին երեկ եվրապատգամավորների առջև ունեցած ելույթում հայտարարել է ԵՄ-ի՝ ահաբեկչության դեմ պայքարի կոորդինատոր Ժիլ դե Կերշովը.
«Եթե այդ մարդիկ չսպանվեն Սիրիայում, ապա նրանք Եվրոպա վերադառնալուն պես կներկայացնեն ակնհայտ վտանգ: Եվրոպացիների մի մասը Սիրիայում մարտնչելու են գնում՝ ելնելով ռոմանտիկ զգացմունքներից, մինչդեռ մնացյալը դա անում են արմատական իսլամիստական քարոզչության հետևանքով:
Սիրիայում օտար զինյալների ընդհանուր քանակը հաշվվում է հազարներով, որոնց թվում կան նաև Հյուսիսային Աֆրիկայի ու Բալկանյան երկրները ներկայացնող զինյալներ»:
Տարբեր վերլուծական կենտրոնների հետազոտությունների համաձայն, ներկայումս Սիրիայում մարտնչող եվրոպացիների քանակը կազմում է 140-600 մարդ: Նրանց մեծ մասը Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի ու Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են: