Թուրքական ընդդիմությունը հրաժարվել է աջակցել PKK-ի հետ կառավարության խաղաղության գործընթացը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իր կուսակցությունը գոհ կլինի «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից երկրի տարածքը լքելու կապակցությամբ:
Չնայած դրան՝ Քըլըչդարօղլուն հերթական անգամ հրաժարվել է աջակցել կառավարության նախաձեռնած խաղաղության գործընթացը. «Ոչ ոք չի ցանկանում, որ երկրում լինեն ահաբեկիչներ: Արդյոք PKK-ն կլքի՞ երկրի տարածքը, այս հարցը պետք է հասցեագրել վարչապետին, քանի որ հենց նա է հանդիսանում PKK-ի հետ բանակցային կողմ:
ԺՀԿ-ն չի կարող աջակցել այնպիսի գործընթացի, որի մասին իրազեկված չէ: Վարչապետն ասում է, որ PKK-ն վայր է դնելու զենքը և լքելու է Թուրքիան, և որ որևէ գործարք չի լինելու: Հիանալի է: Ի՞նչ եք դուք (կառավարությունը) ցանկանում մեզանից: Միանա՞լ գործընթացին: Ինչո՞ւ մենք պետք է միանանք մի գործընթացի, որի մասին մենք չգիտենք»:
Հիշեցնենք, որ PKK-ն երեկ հայտարարել է, որ Թուրքիայի տարածքը լքելու է մայիսի 5-ից և որ դա անելու է առանց զենքերը հանձնելու. «Ինչպես որ եկել ենք, այնպես էլ գետ կգնանք»:
Ի դեպ, սրանից առաջ Էրդողանը հայտարարել էր, թե վերջին 30 տարում PKK-ն ու թուրքական ընդդիմությունն ակտիվորեն աջակցել են միմյանց, և եթե իրենք լուծեն PKK-ի հարցը, ապա ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը կարելի է համարել սպառված: