
«Վիննի Թուխի» հեղինակը գրում էր նաև դիակներից օճառ արտադրող գերմանական գործարանի մասին

Բրիտանացի գրող Ալան Ալեքսանդր Միլնը, որը հայտնի է Վիննի Թուխի մասին պատմող իր գրքերով, քարոզչական նյութեր էր գրում բրիտանական հետախուզության համար։ Այդ մասին հայտնի է դարձել հեղինակի արխիվային գրառումների ուսումնասիրությունից, որոնց մասին գրել է The Times թերթը։
Միլնի գրառումներից պարզվում է, որ նա աշխատել է MI-7-ի համար՝ բրիտանական հետախուզության քարոզչական ստորաբաժանում, որն աշխատում էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Իր գրառումներում Միլնը դժգոհում էր, որ ստիպված է եղել «ստել» Գերմանիային հանցագործությունների մասին. մասնավորապես՝ գրել գերմանական բանակի զինվորների վերամշակմամբ զբաղվող գործարանի մասին։
Գտնվել է ընդհանուր առմամբ 150 ձեռագիր, որոնք հավաքվել էին MI-7-ի աշխատակիցների կողմից։ Կառույցի լուծարումից հետո նախատեսվում էր գրառումները ոչնչացնել՝ որպես վարկաբեկիչ նյութեր, սակայն ծառայության աշխատակիցներից մեկին հաջողվել է փրկել ձեռագրերը։ Հետագայում այդ ձեռագրերը հրապարակվել են հետախույցի զարմիկի կողմից։
Գրառումներից շատերը՝ այդ թվում հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին խոստովանությունները, գրված են չափածո տարբերակով։
MI-7-ը ստեղծվել է 1916 թվականին՝ քարոզչության միջոցով թուլացնելու համար հակապատերազմական տրամադություննեերը, որոնք գլուխ էին բարձրացրել Մեծ Բրիտանիայի առաջին պարտություններից հետո։
Ամենահայտնի քարոզչական նյութերից մեկը The Times-ում հրապարակված հոդվածն էր, որը պատմում էր, թե ինչպես են Գերմանիայում հատուկ գործարաններում վերամշակում զոհված զինվորների մարմինները և դրանցից օճառ, մոմ ու այլ պարագաներ ստանում (տնտեսական շրջափակման հետևանքով Գերմանիայում փարպի ճգնաժամ կար)։
Պատերազմից հետո Գերմանիայի պաշտոնական անձինք խոստովանեցին, այդ պատմությունը իրականության չի համապատասխանել։