Բաժիններ՝

Իտալիայում նշում են ֆաշիզմից ազատագրվելու 68-ամյակը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայում այսօր նշում են ֆաշիզմից ու գերմանական օկուպացումից երկրի ազատագրվելու 68-ամյակը: Այդ կապակցությամբ ողջ երկրում անցկացվում են միջոցառումներ ու հանրահավաքներ:

Ավանդաբար պաշտոնական տոնման արարողությունն անցկացվում է մայրաքաղաք Հռոմում, ուր երկրի նախագահը ծաղկեպսակ է դնում Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:

Ապենինյան թերակղզում ապստամբություն բարձրացրածները 1945 թվականի ապրիլին դաշնակցային զորքերի օգնությամբ Իտալիան ազատագրեցին գերմանական օկուպացումից ու ֆաշիստական բռնապետությունից: 1945 թվականի ապրիլի 25-ին իտալացի պարտիզաններն ազատագրեցին Միլանն ու Թուրինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս