Բաժիններ՝

Ադրբեջանում պատրաստվում են լրջորեն սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) պատգամավորները մշակում են գործող օրենսդրությունում մի շարք արմատական ուղղումներ, որոնք պետք է մոտ ժամանակներս ներկայացվի խորհրդարանի դիտարկմանը:  Նոր ուղղումները կոչված են պաշտպանել երկրի քաղաքացիներին՝ ԶԼՄ-ների կողմից նրանց մասնավոր կյանք ներխուժելուց:

Նոր ուղղումների համաձայն, եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար հեղինակությունը վիրավորող տեղեկությունները տարածումից հետո հայտնվում են համացանցում, ապա քաղաքացին իրավունք կունենա պահանջել հեռացնել համապատասխան տեղեկատվությունը, ինչպես նաև պահանջել այնպիսի եղանակով այդ տվյալների հերքում, որը դա կհասցնի համացանցից օգտվողներին:

Եթե քաղաքացու մասնավոր կյանքի մասին տեղեկատվությունը ստացվել է օրենքի խախտմամբ, պարունակվում է փաստաթղթերում, տեսագրություններում կամ այլ նյութական կրիչներում, ապա քաղաքացին իրավունք կստանա դիմել դատարան՝ պահանջելով հեռացնել համապատասխան տեղեկատվությունը:

Բացի այդ, նոր ուղղումները խստացնում են ապօրինի ֆոտո և վիդեո նկարահանումների ու դրանց տարածման համար նախատեսված պատժաչափը: Դրանով իսկ իշխանությունների ներկայացուցիչները փորձում են կանխել իրենց անձնական կյանքին առնչվող փաստերի հայտնվելը ԶԼՄ-ներում:

Խոսվում է նաև «Պատմական անձնավորությունների պաշտպանության մասին» օրինագծի մասին: Շատ փորձագետներ գտնում են, որ այս օրինագիծն ուղղված է Հեյդար Ալիևի մասին քննադատական նյութերի տարածման կանխմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս