Բաժիններ՝

Մաքսային միության հետ Հայաստանի համագործակցելու հնարավորության դիտարկման մեջ առկա է առաջընթաց. Լավրով

Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տիրույթի հետ Հայաստանի համագործակցության հնարավորության դիտարկման գործընթացում առկա է առաջընթաց:

Այս մասին իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.

«Մենք առաջընթաց ենք ընդգծել Մաքսային միության ու Միասնական տնտեսական տիրույթի հետ Հայաստանի համագործակցության հնարավորության դիտարկման շուրջ պետությունների (Հայաստանի ու Ռուսաստանի) ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մեջ:

Մենք դրականորեն ենք գնահատում այդ նպատակով հայ-ռուսական համատեղ հանձնաժողովի ստեղծումը, ինչի նպատակը համապատասխան հարցերի դիտարկումն է:
Հուսով ենք, որ Հայաստանի ու Մաքսային միության մերձեցման գործընթացին դինամիկա կհաղորդի Հայաստանի կառավարության ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ապրիլի 10-ին ստորագրված հուշագիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930