Րաֆֆի Հովհաննիսյան. Առաջին հերթին պետք է «կարգի հրավիրվի» մեր պետությունը

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու համան համար, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, պետք է «կարգի հրավիրվի» մեր պետությունը, դարձնի այն իավական, արդար ու սահմանադրական:

Ծիածեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ միայն այս քայլերը կատարելուց հետո կարող ենք թակել աշխարհի դուռն ու պահանջել արդարություն:

«Այլևս երբեք կորուստի, ցեղասպանության, սպանդի՝ թե Արևմտյան Հայաստաում, թե մեր հանրապետությունում պետք է թույլ չտրվի: Երկու տարի անց հենց այստեղ՝ Ծիծեռնակաբերդում, ունենալու ենք էապես նոր ներպետական վիճակ, ունենալու ենք այն Հայաստանը, որը կկարողանա ձևակերպել իր ազգային շահն ու ներկայացնել աշխարհին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իսկ Թուրքիան, նրա խոսքով, այդ դեպքում կկանգնի երկընտրանքի առջև. «Կա՛մ պետք է հետ կանգնեն նախապայմաններից, բացեն սահմաններն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեն առանց նախապայմանների՝ օգտագործելով այդ հարցը ցեղասպանության ճանաչման լուծման ու հետևանքների վերացման համար, կա՛մ եթե Թուրքաին շարունակի ժխտողական, ուրացման, ռազմատենչ քաղաքականւթյունը ու չուզենա դառնալ քաղաքակիրթ պետություն, Հայաստանը պետք է իր նախապայմանները ներկայացնի Թուրքիային»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Րաֆֆի Հովաննիսյանը նաև ավելացրեց, որ Հայաստանը պետք է հետ կանչի «պետական ստորագրությունը հակապետական ու հակասահմանդրական» հայ-թուրքական արձանագրություններից, որոնք, ըստ նրա՝ ենթադրում են 21 թվականի բոլշևիկաթուրքական պայմանագրերի որոշ դրույթներ:

«Պատասխանատուն հենց Օսմանյան Թուրքիան է, ինչպես նաև միջազգային հանրության երկակի մոտեցումը: Բայց հարցը կլուծվի միայն այն դեպքում, երբ մենք հասկանանք, որ մենք ևս ունենք ազգային շահ: Իսկ այն մեզ պետք է այնքան իրավական ու սահմանդրական դարձնի, որ մենք կարողանանք ձևակերպել ու աշխարհին ասել, որ մենք ևս ունենք մեր իրավունքը, որ հետապնդելու ենք այն թե երկրի նեսում, թե միջազգային հարթակում»,- ավելացրեց նա:

Ըստ Ր. Հովհաննիսյանի՝ ինչպես Հայաստանն է փոխվելու առաջիկա երկու տարիների ընթացքում, այնպես էլ՝ Թուրքիան: «Թուրքիայում կան շատ լավ կառուցողական քաղաքացիական ձայներ Հրանտ Դինքի ժառանգության հետքերով, որոնց հետ մենք պետք է աշխատենք: Մենք պետք է աշխատենք երիտասարդ, ազատական թուրքերի հետ:

Թուրքիայում ապրում են մեկ միլիոն հայեր: Իսկ մենք մեր ազգային շահը ինչպե՞ս պետք է ձևակերպենք նաև այդ միլիոնավոր հայերի հետ աշխատելուց, ովքեր քրիստոնյա չեն ու նոր են վերագտնում իրենց ինքնությունը»:

Նա շեշտեց, որ Հայաստանը պետք է փոխվի ու այնպես անի, որ Թուրքիան ևս փոխվի: Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իր տանից պետք է սկսի գիտակցել ազգային շահի կարևորությունը, այլապես ոչ մեկ «մեր խաթր» դա չի անելու:

Տեսանյութեր

Լրահոս