Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ (ֆոտոշարք)
                                    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Հանրապետության նախագահը արարողությունից հետո ծանոթացել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման և ընդարձակման նախագծին ու իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին:
ՀՀ նախագահի աշխատակազմ
 
 
 
 
                                    













                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    