Բաժիններ՝

Ո՞ւմ է Ալոնսոն համարում Ռոդրիգոյին արժանի փոխարինող

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն «սերուցքայինների» ղեկավարությանը ներկայացրել է երկու խաղացողի, որոնց տեսնում է Ռոդրիգոյին փոխարինողների դերում։ Բրազիլացի վինգերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն։ Այս մասին հաղորդում է Defensa Central-ը։

Աղբյուրի տվյալներով՝ այդ խաղացողներից մեկը աջ թևային Ֆրանկո Մաստանտուոնոն է, որին «Արքայական ակումբը» ձեռք բերեց այս ամռանը։ Բացի այդ, իսպանացի մասնագետը հետաքրքրված է ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլայի «Ռեալ» տեղափոխությամբ։

Անցյալ մրցաշրջանում Բարկոլան բոլոր մրցաշարերում մասնակցել է 64 խաղի, որոնցում խփել է 21 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031