«Այս հողերի վրա, որ մեր հայրենիքն է, հայերից հետո ամենաշատը ռուսներն են արյուն և քրտինք թափել». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը համաձայնվելու է, որ այդ միջանցք կոչվածը ԱՄՆ իրենով անի:

Ու այս անհամաձայնությունը մեզ համար չէ, մենք ընդհանրապես չկանք հիմա, մեր շահերը արտաքին աշխարհի հետ հարաբերման մեջ սպասարկող չկա:

Այս հողերի վրա, որ մեր հայրենիքն է, հայերից հետո ամենաշատը ռուսներն են արյուն և քրտինք թափել, և եթե նույնիսկ մենք ուրանում ենք դա՝ լուռումունջ թուրքական ազդեցութան գոտի դառնալով, ռուսները իրենցը լավ են հիշում և դրա հետևից վաղ, թե ուշ գալու են:

Իմ խնդիրն այստեղ այլ է, հայկական օրակարգի բացակայությունը: Իսկ այդ օրակարգն ասում է, որ այդ միջանցք կոչվածը չպիտի լինի, քանի դեռ Արցախ վերադարձ չկա, քանի դեռ Լաչինի միջանցքը չկա և քանի դեռ թյուրքական աշխարհը հային այս տարածաշրջանից վերացնելու ծրագրեր ունի, մեր շահերի դեմ է այդ միջանցք կոչվածը և բացարձակ էական չէ, թե ով կկառավարի դա:

Այս պարզ հայկական օրակարգի շուրջ կա՞ համախմբում՝ չկա: Ինչու չկա, որովհետև քաղաքական գիտակցություն չկա: Մինչ օրս շատերին թվում է (որոշներն էլ սկսել են դրա քարոզով զբաղվել), թե մեր խորքային խնդիրները տնտեսական դաշտում են: Իսկ սա նվեր է թուրքական աշխարհին, քաղաքական գիտակցությունից զուրկ հայը նվեր է թյուրքական աշխարհին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031