Բաժիններ՝

OpenAI-ը շախմատային մրցաշարում հաղթել է Մասկի Grok-ին

ChatGPT-ի ստեղծող OpenAI-ը շախմատի մրցաշարի եզրափակչում հաղթել է Իլոն Մասկի Grok-ին՝ ճանաչվելով արհեստական բանականությամբ (ԱԲ) լավագույն շախմատ խաղացողը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Պատմականորեն, տեխնոլոգիական ընկերությունները հաճախ օգտագործել են շախմատը՝ համակարգչի առաջընթացն ու կարողությունները գնահատելու համար. ժամանակակից շախմատ խաղացող սարքերին չեն կարողանում գերազանցել նույնիսկ լավագույն շախմատիստները։

Սակայն այս մրցույթում չեն ընդգրկվել շախմատի համար նախատեսված համակարգիչներ։ Այն անցկացվել է առօրյա օգտագործման համար նախատեսված ԱԲ ծրագրերի միջև։

OpenAI-ի o3 մոդելն անպարտելի է եղել մրցաշարում և եզրափակչում հաղթել է xAI-ի Grok 4 մոդելին՝ ավելի սրելով երկու ընկերությունների միջև շարունակվող մրցակցությունը։

Իլոն Մասկը և Սեմ Ալթմանը, որոնք OpenAI-ի համահիմնադիրներ են, պնդում են, որ իրենց վերջին մոդելները աշխարհում ամենախելացիներն են։

Google-ի Gemini մոդելը մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը՝ հաղթելով OpenAI-ի մեկ այլ մոդելի։

Google-ի Kaggle հարթակում անցկացվող ԱԲ եռօրյա մրցաշարում հաղթողի տիտղոսի համար պայքարել են ութ մոդելներ Anthropic-ից, Google-ից, OpenAI-ից, xAI-ից, ինչպես նաև չինական DeepSeek-ի և Moonshot AI-ի մշակողներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս