Վալտեր Գյուրջինյանը և Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրներ՝ տարբեր տարիքային խմբերում
Վալտեր Գյուրջինյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Վալտեր Գյուրջինյանը 18 հնարավորից վաստակել է 12 միավոր և կիսել է 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Մանվել Վարդանյանն էլ դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։
Նա 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։



