
Վառարանը թեփով էին վառում, թեփի վրա գդալով պինդ նավթ էին լցնում. Ազատի զորամասի հրդեհի գործով վկա
Ազատի զորամասում հրդեհի գործով հերթական դատական նիստի ժամանակ հարցաքննվող գործով վկա Սերոբ Ասատրյանը նշեց է, որ իրեն տեղեկացրել են՝ «Եղիշե Հակոբյանը բենզինը լցրել է, որ վառարանը վառի, և հրդեհ է բռնկվել»:
Իսկ երբ ինքը հասել է դեպքի վայր, արդեն ծուխ էր, հրշեջները կրակն էին հանգցնում:
«Տենց կրակ չկար արդեն, հրշեջները հանգցնում էին, տրակտորն էլ արդեն քանդում էր: Շատ խիտ ծուխ էր»,- ասաց վկան և հավելեց, որ կանգնած նայել է, թե ինչպես են զոհված զինվորների դիակները դուրս բերվում, բայց ներս չի մտել:
«Հեռվից տեսել եմ՝ ոնց էին տանում, փրկարարներ էին, մեկ էլ զինվորականներ էին օգնում, բայց ներսից փրկարարներն էին հանում,- հավելեց նա և կրկնեց սկզբնական միտքը,- Ում հարցրել եմ, ասել են՝ Եղիշն է բենզինը լցրել: Երկու հոգի ջրի է եղել (քանի որ կացարանի ջուրը սառում էր), Ռադիկը՝ հերթապահը, էդտեղ է եղել: Իսկ բենզինը լցրել է վառարանը վառելու նպատակով: Ինձ այդպես են ասել»:
Սերոբ Ասատրյանը նշեց, որ Եղիշե Հակոբյանին չի տեսել, որ եկել է, արդեն նրան հիվանդանոց տարած են եղել:
Մանրամասները՝ տեսանյութում