Սոլոմոն Իմե Ուդոն հեռացել է «Փյունիկ»-ից
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել է 30-ամյա կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա թիմին միացել էր 2024 թվականի հունվարին և 2023/24 թթ․ մրցաշրջանում «Փյունիկ»-ի հետ դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Սոլոմոն Իմե Ուդոյին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար:



