Հայտնի չէ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կմիանա՞ ՀԱԿ երթին, թե՞ ոչ

Այսօր ժամը 12-ին, Սարյանի արձանի մոտից ՀԱԿ ակտիվիստներն ու համակիրները երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այս պահին նրանք արդեն Բաղրամյան պողոտայում են:

Ոստիկանները ապահովում են երթի խաղաղ ընթացքը:

Երթի առաջին շարքերում ՀԱԿ երտասարդներն են, ավագանու ընտրություններում համամասնական ցուցակում ընդգրկված երիտասարդ ՀԱԿ անդամները: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան չի մասնակցում երթին, դեռևս պարզ չէ՝ արդյոք նա կմիանա՞ իր թիմակիցներին, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Երթին, սակայն, մասնակցում է Լևոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը: Երթին մասնակցում են նաև Վահագն Խաչատրյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Արամ Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930