Ստեփան Սաֆարյանը ՀՅԴ-ի արձագանքը համարում է «գռեհիկ»

«Բոլորովին չէի սպասում նման գռեհիկ արձագանք, չէի կարող պատկերացնել, որ իմ շատ անմեղ հարցադրման տակ կարող են ինչ-որ կեղտոտ ենթատեքստեր տեսնել և առավել ևս նման ցածր մակարդակի, ցածր ինտելեկտի պատասախան տալ: Փաստորեն, իրենց համար դժվար է կամ անհնար է պատասխան տալ Հանրապետական կուսակցությանը, բայց հաճույքով պատասխանում են «Ժառանգությանը»,- 168.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ նախընտրական շտաբը այսօր հայտարարություն էր տարածել, որում արձագանքել էր Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս բարձրացնում է մայրաքաղաքում տեղադրված թանկարժեք նստարանների խնդիրը և ցանկանում է պարզել՝ արդյոք  իրականությանը համապատասխանո՞ւմ է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ավագանի Նաիրա Կարապետյանի այն հայտարարությունը, թե քաղաքապետարանին նստարան մատակարարող, ՀՅԴ-ի հետ առնչվող  «Նիկոլ Դուման» ընկերությունն է նման բարձր գներ սահմանել:

«Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ-ականներ: Ի՞նչ կպատասխանեք. «Նիկոլ Դումանն» է գերշահույթներ ստանո՞ւմ` սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե՞ քաղաքապատերանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռքբերում այլ գնով»,- գրել էր Ստեփան Սաֆարյանը:

Ըստ Ս.Սաֆարյանի՝ իրականում ՀՅԴ-ին մեղադրանք ներկայացրել է հենց ՀՀԿ-ն, սակայն ՀՅԴ-ն քննադատությունն ուղղում է իրեն: «Միգուցե շատ խոցելի՞ է Հանրապետականին պատասխանելը»,- տարակուսեց Ստեփան Սաֆարյանը:

Կարդացեք նաև

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը վստահեցրեց, որ կուսակցության և առավել ևս կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հանդիմանության չի արժանանա:

Նշենք, որ հայտարարության մեջ ՀՅԴ-ն կոչ էր արել Րաֆֆի Հովհաննիսիսյանին լռեցնել «դրանց»: «Ես որևէ վիրավորանք չեմ հասցրել, և «Ժառանգությունն» այն կուսակցությունը չէ, որ գրառման համար մարդկանց լռեցնեն»,- վստահեցրեց Ստեփան Սաֆարյանը: Նա ՀՅԴ-ի հայտարարությունը որակեց «տղայական»՝ հավելելով, թե անհասկանալի է՝ ինչո՞ւ են նախընտրում այդպիսի ոճով պատասխանել, երբ իր գրառումը որևէ վիրավորանք և հայհոյանք չէր պարունակում:

Տեսանյութեր

Լրահոս