Հեռանկարում անպայմանորեն բացվելու է Աբխազական երկաթուղին. Բիձինա Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստրասբուրգում գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:

Իր ելույթում Իվանիշվիլին անդրադարձել է նաև Աբխազական երկաթուղու վերաբացմանը. «Հեռանկարում անպայմանորեն բացվելու է Աբխազական երկաթուղին, սակայն դա առաջին հերթին պետք է իրականացվի Վրաստանի շահերի հաշվի առնմամբ:

Յուրաքանչյուր ճանապարհ տալիս է հավելյալ հնարավորություններ, և հեռանկարում անպայմանորեն բացվելու է այդ ճանապարհը: Սակայն մենք չպետք է հապճեպ լուծենք այդ խնդիրը, քանի որ կան շատ հարցեր:

Դրա համար անհրաժեշտ է ժամանակ և պետք է պաշտպանվեն շահագրգիռ բոլոր կողմերի և առաջին հերթին մեր երկրի շահերը: Այդ հարցի լուծումը սերտորեն կապված է քաղաքականության հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930