Վաշինգտոնն ավելացրել է Բաքվում իր լրտեսական կենտրոնների քանակը. իրանական կայք

Իրանական Tabnak.ir կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Բաքվում ծավալել է հակաիրանական հետախուզական գործունեություն: Այդ նպատակով Վաշինգտոնն ավելացրել է Բաքվում իր լրտեսական կենտրոնների քանակը:

Ընդգծվում է, որ այդ կենտրոնները պետք է սկսեն ակտիվ գործունեություն ձեռնարկել այս տարվա հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին:

Tabnak-ն ընդգծել է նաև, որ Բաքվում «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի ապագան» խորագրով կոնֆերանսի անցկացումը կազմակերպվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից:

Կայքի կարծիքով՝ Բաքուն վերածվել է Իրանի դեմ հետախուզական գործունեություն վարելու իրական կենտրոնի:

Տեսանյութեր

Լրահոս