Բաժիններ՝

Ստամբուլում ստեղծվելու է Թուրքիայի բոլոր նահանգները խորհրդանշող զբոսայգի

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանը նոր զբոսայգու կառուցման համար Բեյքոզի շրջանում հատկացրել է 800 հեկտար անտառատարածք:

Այդ զբոսայգին Թուրքիայի նման ունենալու է 7 խոշոր շրջան և 81 նահանգ: Այգին գտնվելու է Բոսֆորի նեղուցի երկու կողմում: Նախագծի իրագործման վերահսկողությունն իր ձեռքն է վերցրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Զբոսայգին ամեն օր բաց կլինի այցելուների համար, ենթադրվում է, որ նրանում չեն լինի բնակելի ու առևտրային խոշոր համալիրներ, փոխարենը կլինեն ոչ մեծ սրճարաններ, ռեստորաններ, հանգստյան գոտիներ ու շատրվաններ: Այգու կառուցման նպատակով չեն հատվելու ծառեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930