
Նախագահական ընտրություններից առաջ Ահմադինեժադը ստացել է «քաղաքական նախազգուշացում»

BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ազդեցիկ անձանցից ստացել է նախազգուշացում, որում կոչ է արվել հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին չսրել երկրում քաղաքական իրավիճակը:
Ահմադինեժադն անձամբ չի կարող այդ ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը, քանի որ նա արդեն իսկ երկու անգամ անընդմեջ (2005 և 2009) ընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում:Սակայն որոշակի տվյալներով՝ Ահմադինեժադը նախագահի թեկնածուների հարցում աջակցում է իր մերձավոր զինակից Էսֆանդիար Ռահիմ Մաշաեիին:
Նախորդ տարի Ահմադինեժադն իշխանական հակամարտության մեջ էր մտել Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի հետ, որի կողմնակիցները հավանաբար կարգելափակեն Մաշաեիի առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում: