Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց նախագահական ընտրություններին

aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից քաղաքացիները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չմասնակցեց անցած նախագահական ընտրություններին:

Ի պատասխան, Ն. Զոհրաբյանն ասել է, թե ինքը գիտի պատճառը, բայց բարոյական չէ, որ այդ մասին ինքը խոսի: Նա հավաստիացրել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անպայման, հավանաբար՝ հունիս-հուլիս ամիսներին, այդ մասին կխոսի ու կպարզաբանի իր որոշման դրդապատճառները: Ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը, մնում է այն կարծիքին, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցեր նախագահական ընտրություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930