«Առողջապահության կազմակերպիչների միավորումը» սատարում է Տարոն Մարգարյանին

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ2013թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին սատարում է ՏարոնՄարգարյանին և  Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Վերջին տարիներին մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել և վերակառուցվել են մի շարք բուժհիմնարկներ, լիովին արդիականացվել է շտապբուժօգնության ծառայությունը։ Սոցիալապես անապահով և առանձին խմբերի համար բոլոր պոլիկլինիկաներում կազմակերպվել են «բաց դռների օրեր»` լավագույն մասնագետների մասնակցությամբ ու լրացուցիչ հետազոտություններով։

Երևանի զարգացման ՀՀԿ նոր ծրագրով ևս հեռանկարային քայլեր են նախատեսված քաղաքի բարեկարգման, կանաչապատման, մաքրման, շրջակա միջավայրի պահպանության ու առողջապահության զարգացման ուղղությամբ՝ ավելի առողջ, բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչապատ Երևան ունենալու համար:

Մայրաքաղաքի կայուն ու համաչափ զարգացումը կապահովվի նաև  առողջապահական մյուս հաստատությունների հիմնանորոգումով ու արդիականացումով, բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման առանձին ծրագրերով, առողջապահական պարտադիր  ապահովագրության ներդրմամբ, սոցիալապես անապահով, տարեցների, հաշմանդամների և առանձին այլ խմբերի օժանդակությանն ուղղված ծրագրերի շարունակականությամբ, ինչպես նաև առկա խնդիրներին անհրաժեշտ լուծումներ տալով։ Այս ամենը համահունչ է մեր կազմակերպության կանոնադրությանն ու նպատակներին:

Հաշվի առնելով արվածն ու ապագա խոստումնալից ծրագրերը, ինչպես նաև կարևորելով յուրաքանչյուրիս մասնակցությունը մայրաքաղաքում առողջապահության ոլորտի զարգացման գործում` կոչ ենք անում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության անդամներին ու համակիրներին, իրենց ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից համամասնական ընտրակարգով առաջադրած ցուցակին, որը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Վստահ ենք, որ վերընտրվելու դեպքում Տարոն Մարգարյանը, ով իր  արած գործերի շնորհիվ արժանացել է մարդկանց վստահությանն ու հարգանքին, կրկնակի եռանդով կշարունակի սկսած աշխատանքները և կուտակած փորձն ու կարողությունը կներդնի հանուն ավելի լավ Երևանի:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության

Տեսանյութեր

Լրահոս