Թուրքիան ու Իսրայելը սկսում են փոխհատուցման բանակցությունները

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Իսրայելը ձեռնամուխ են եղել «Մավի Մարմարայի» միջադեպի հետևանքով զոհված 9 թուրքերի ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին բանակցություններին:

Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց մարտին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց ունեցավ իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ և ներողություն խնդրեց այդ միջադեպի համար:

Կառավարության ղեկավարները պայմանավորվածության եկան նորմալ հարաբերությունների վերականգնման շուրջ՝ ներառյալ դեսպանների վերադարձը, ինչպես նաև իսրայելցի զինծառայողների նկատմամբ Թուրքիայի կողմից իրավաբանական հետապնդումից հրաժարվելու շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930