Ջոն Քերին Էրդողանին խորհուրդ է տվել հետաձգել այցը Գազայի հատված

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին խորհուրդ է տվել հետաձգել Գազայի հատված հնարավոր այցը:

Ելույթ ունենալով Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպմանը մասնակցող Ջոն Քերին ընդգծել է, որ կարծում է, որ ավելի լավ կլինի, եթե Էրդողանը որոշակի պատճառներով հետաձգի իր այցը Գազայի հատված.

«Իհարկե, պարոն Էրդողանն իրավունք անել կամ չանել այն, ինչ ցանկանում է: Մենք կարծում ենք, որ Գազայի հատվածի այցի ժամկետներն ունեն վճռորոշ նշանակություն խաղաղության գործընթացի համար, որը մենք փորձում ենք հաջողեցնել: Մենք ցանկանում ենք, որ հակամարտող կողմերը չշոշափվեն դրսից:

Ես կարծում եմ, որ պարոն վարչապետը շատ զգայուն է այդ հարցում: Անհրաժեշտության դեպքում դա կարելի է քննարկել նրա վաշինգտոնյան այցի ժամանակ: Ես ցանկանում եմ ընդգծել, որ վարչապետ Էրդողանն ու արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շատ օգտակար և կառուցողական դեր են խաղում մերձավորարևելյան կարգավորման գործընթացում:

Մենք նրանց դիտարկում ենք որպես պաշտոնատար անձինք, որոնք կարող են օգտակար ներդրում ունենալ այդ հարցում»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե Էրդողանը Գազայի հատված է այցելելու մայիսի վերջին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930