Էրդողանը Գազայի հատված կայցելի մայիսի վերջին

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Գազայի հատված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կատարելիք այցի ժամկետը: Էրդողանը Գազայի հատված կայցելի մայիսի վերջին:

Ավելի վաղ հաղորդվում էր, թե Էրդողանի այդ այցը պլանավորված է ապրիլին: Արաբական ԶԼՄ-ների պնդմամբ՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի մի շարք անդամներ դեմ են հանդես եկել Էրդողանի այցին: Էրդողանը խոստացել է հետամուտ լինել Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակմանը վերջ դնելուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930