Բաժիններ՝

Թուրքիան կարող է հետագայում միանալ եվրոգոտուն. Ալի Բաբաջան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը մասնակցել է Bertelsmann հիմնադրամի ու Financial Times թերթի կազմակերպած «Եվրոգոտի. արդյոք ավարտվե՞լ է ճգնաժամը» թեմայով կոնֆերանսին:

Իր ելույթում Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ցանկություն հայտնել այն բանից հետո միանալ եվրոգոտուն, ինչ այնտեղ կստեղծվեն գործուն մեխանիզմներ. «Երբ եվրոգոտին դառնա կատարյալ և լուրջ մեխանիզմ, Թուրքիան կարող է երբևէ ապագայում ցանկություն հայտնել միանալ նրան»:

Ընդգծելով եվրոգոտու համապատասխան կառուցվածքային խնդիրները՝ Բաբաջանն ընդգծել է, որ այն կարող է դառնալ գործուն կառույց՝ պարզ կանոնների առկայության ու համապատասխան մեխանիզմների իրագործման որոշման դեպքում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական լիրան բավական հայտնի է և իրենք մտադիր են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու դեպքում ստեղծել թուրքական լիրայի (TL) գոտի:

Ի պատասխան՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Թուրքիան պետք է եվրոն ընդունի որպես իր ազգային արժույթ, եթե նա ցանկանում է անդամակցել ԵՄ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս