Մարտական դելֆինների ու փոկերի անցած մարտական ուղին (լուսանկարներ)
Topwar.ru կայքում հրապարակվել է Վլադիմիր Գավրիլովի «Մարտական դելֆիններ» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Համարվում է, որ Երկրի վրա մարդու ուղեղը խոշորագույն է՝ սեփական քաշի համեմատ: 100 կիլոգրամ քաշ ունեցող մարդու ուղեղը կշռում է 1.5 կիլոգրամ: Դելֆինների մոտ գրեթե նույն հարաբերակցությունն է:
50-100 կիլոգրամանոց սպիտակակող դելֆինի ուղեղը կշռում է մոտ 1 կիլոգրամ, իսկ աֆալին-դելֆինների պարագայում այդ ցուցանիշը կազմում է գրեթե 2 կիլոգրամ: Ուշագրավ է, որ 100 կիլագրամանոց շնաձկան ուղեղը կշռում է ընդամենը մի քանի տասնյակ գրամ:
Դիվերսանտ-դելֆինների ստորաբաժանման ստեղծման գաղափարն ի հայտ է եկել Ռուսաստանում, 1915 թվականին: Այդ ժամանակ Ռուսաստանի ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբը դիմեց վարժեցնող Վլադիմիր Դուրովին՝ առաջարկելով փոկերի օգնությամբ վնասազերծել ստորջրյա ականներ:
3 ամսում Բալակլավայի ծովախորշում ուսուցում ստացավ 20 կենդանի: Սակայն այդպես էլ չհաջողվեց մարտական պայմաններում օգտագործել փոկերին: Գերմանացիներին անհանգստացրել էր անսովոր հատուկ ստորաբաժանման ի հայտ գալը, և մի գիշեր թունավորվեցին բոլոր «ծովային ականազերծողները»:
Ծովային կաթնասուններին ուսուցանելուն և ռազմական նպատակներով օգտագործելուն մարդիկ դիմեցին կես դար անց՝ Վիետնամի պատերազմի ժամանակ: Ամերիկացիներին հաջողվեց արձանագրել վիթխարի հաջողություններ: Փոկերից ու ծովառյուծներից բացի, նրանք ստորջրյա աշխատանքում ներառեցին նաև դելֆինների:
1970 թվականին Վիետնամում՝ Կամրանիում, ամերիկյան ռազմածովային խոշորագույն բազայի պաշտպանությանը միտված «Արագ որոնում» գործողությանը մասնակցեց Սան Դիեգոյի բազայում վարժեցված 6 կենդանի: Վերջիններիս հաջողվեց բռնել ավելի քան 50 ստորջրյա դիվերսանտի, որոնք փորձում էին ամերիկյան նավերի վրա ամրացնել մագնիսային ականներ:
Զինվորականները պնդում են, որ եղել են նաև դեպքեր, երբ ծովառյուծներն ինքնուրույն ոչնչացրել են մարտական լողորդներին՝ իրենց քթին ամրացված թունավոր դանակի կամ ասեղի օգնությամբ: ԽՍՀՄ Սևծովյան նավատորմի նախկին հատուկջոկատայինների խոսքերով՝ այդ ժամանակ զոհվել է խորհրդային երկու պայթեցնող- ջրասուզակ: Ջրասուզակի համար պարզապես անհնար է ջրի տակ դելֆինից քողարկվելը, փախչելը, ինչպես նաև մարտնչելը:
1973 թվականի մարտին ԽՍՀՄ ռազմածովային ուժերի ղեկավարության տակ հայտնվեց Սան Դիեգոյում գտնվող ամերիկյան ռազմածովային կենտրոնի գաղտնի հաշվետվությունը: Դրանում նշված էր, որ երկու տարվա ընթացքում ամերիկացիներին հաջողվել է մի խումբ դելֆինների ու ևս երկու տասնյակ կետադելֆինների սովորեցնել հայտնաբերել և վեր բարձրացնել ջրասույզ եղած մարտական տորպեդները: Դրանից հետո սկսեցին նմանատիպ փորձեր ձեռնարկվել Սևաստոպոլում:
1977 թվականի փետրվարին Սևծովյան նավատորմում ի հայտ եկավ ևս մեկ ստորաբաժանում՝ փրկարարականը՝ բաղկացած 50 աֆալինից: Այն մեծ հռչակ բերեց 1967 թվականին բացված տեղի, խորհրդային առաջին ռազմականօվկիանարիումին և վիթխարի օգուտ՝ նավատորմին: Օվկիանարիումի ներկայացուցիչ Վլադիմիր Պետրուշինը հայտարարել է, որ իրենց մարզիչներին անգամ զարմացրել են կորսված առարկաները (անգամ հեղույսներն ու պնդօղակները) հաջողությամբ փնտրելու դելֆինների ունակությունները:
Սևծովյան հատուկ զորավարժարաններում մշտապես իրականացվում էին նավային կրակոցներ, և թեև հրամանատարությունը ձեռնարկում էր զգուշավորության ամեն միջոց, ծովայինները տարեկան կորցնում էին մի քանի ուսումնական տորպեդ: Ջրասուզակների համար գրեթե անհնար էր դրանց հայտնաբերումը: Ընթացքը կորցրած տորպեդը սուզվում և ընկղմվում էր խոր տիղմի մեջ:
Ահա հենց այստեղ էլ օգնության են հասնում դելֆինները, որոնք ունեն հիանալի ակուստիկ ռադար: Նրանք ստացված արձագանքների շնորհիվ կարողանում են ջրում հայտնաբերել անգամ ամենափոքր իրերը: Ընդ որում, նրանք անսխալ կարողանում են որոշել, թե ինչից է պատրաստված խորտակված օբյեկտը՝ փայտից, բետոնից կամ մետաղից:
Փակ վիճակում պահվող աֆալիններն ունակ են եղել բնությունից օժտված հատկությունների շնորհիվ կես կիլոմետր հեռավորության վրա նկատել յուրաքանչյուր ստորջրյա օբյեկտ (ասենք, լողորդին) և սեղմել հատուկ ոտնակը, ինչից հետո օդ էր բարձրանում հրթիռն ու տրվում էր տագնապի ազդանշանը: Դելֆինն այնպիսի դիրք էր ընդունում, որ քթով ցույց էր տալիս, թե որ ուղղությամբ է գտնվում «հյուրը»:
Հաջորդ քայլով դելֆինը սեղմում էր մյուս ոտնակը, բացվում էին վանդակի դռները, և նա նետվում էր խախտում գործածի վրա ու վնասազերծում նրան: Ծովային կաթնասունների կողմից դիվերսանտներին հայտնաբերելու ցուցանիշը կազմել է 80 տոկոս: Դա նվազում էր գիշերային լողորդների դեպքում՝ 28-60 տոկոս: Սակայն դա ափամերձ մեծավանդակի պայմանների մասին է. բաց ծովում հայտնաբերելու հավանականությունը մոտենում էր 100 տոկոսի:
Ինչ վերաբերում է տորպեդների հայտնաբերմանը, ապա նրանց դնչներին հագցնում էին հատուկ աուդիոփարոսներով պարկ և խարիսխով լողանը: Հայտանաբերելով կորսված տորպեդը՝ դելֆինը մոտենում էր նրան, հոտոտում էր գրունտը և նետում էր աուդիոփարոսն ու լողանը: Ապա գործի էին անցնում ջրասուզակները: Մեկ ուսումնական տորպեդն արժեր մոտ 200.000 խորհրդային ռուբլի, իսկ դելֆինները հայտնաբերել են հարյուրավոր այդպիսի տորպեդներ:
Ընդ որում, նրանք գտնում էին այնպիսի իրեր, որոնց մասին մոռացել էին անգամ ծովակալները: Օրինակ, մի դեպքում դելֆինը հայտնաբերել է ավտոմատ մինի-սուզանավ, որը կորստյան էր մատնվել դրանից 10 տարի առաջ: Փրկարար դելֆիններն իրենց մասնագիտության մեջ հասել են անհավանական վարպետության: Նրանք անգամ յուրացրին ստորջրյա լուսանկարումը:
Հատուկ այդ ստորաբաժանման համար ստեղծվեց լուսանկարչական սարք, որն ունակ էր գործել անգամ ավելի քան 100 մետր խորության վրա: Կենդանիներին սովորեցրել էին սարքի օբյեկտիվն ուղղել թիրախի վրա, անշարժանալ և միայն այդ պահին գործի գցել այն: Սակայն ստորջրյա լուսանկարման բարդություններից մեկը հզոր բռնկումն էր, որը կուրացնում էր կենդանիներին, ինչի համար էլ ստիպված եղան կենդանիներին սովորեցնել լուսանկարելիս փակել աչքերը:
Ապա արված լուսանկարներով կարելի էր հեշտությամբ որոշել, թե ինչ է գտնվում հատակին և արդյոք արժե՞ ուժեր վատնել դրա բարձրացման վրա: Երբեմն զինվորականների օգնությանն են դիմել նաև քաղաքացիական գերատեսչությունները: Օրինակ, հնագետների խնդրանքով՝ մարտական դելֆինները փնտրել և գտել են անտիկ նավերի մնացորդներ, հին հունական սափորներ և այլ առարկաներ:
Երկար ժամանակ ռազմածովային ուժերի վերլուծաբանները փորձում էին իրագործել դելֆիններին ստորջրյա պայթեցնողների վերածելու գաղափարը, սակայն՝ անհաջող: Կարծես թե, վեցերորդ զգայարանով կենդանիները հասկանում էին, որ իրենց ցանկանում են ուղարկել ուղիղ մահվան և հրաժարվում էին կատարել հրամանները: Այդ ժամանակ էլ զինվորականները մտածեցին դելֆիններին վերածել կենդանի ռոբոտների:
Մասնավորապես, փորձում էին ուղեղի որոշակի գոտու միջով էլեկտրական հոսանք անցկացնելու միջոցով ստեղծել հնչեղ ձայների ու լուսնային բռնկումների պատրանք: Եթե բռնկումը տեղի է ունենում մի կողմից, ապա կենդանին կվախենա և կլողա մյուս կողմը: Դրանով իսկ կարելի է ապահովել նրա շարժման ղեկավարումը դեպի աջ ու ձախ: Նման կերպ կարելի է ստիպել նրան կանգ առնել կամ արագ լողալ, օրինակ՝ ականը թիկունքին լողալ նավի մոտ:
Սակայն շուտով ստիպված եղան հրաժարվել այդ փորձերից. չափազանց բարդ էր ուղեղի հետ կապված գործողություններ անցկացնելը: Գիտնականների մեծ մասը չէր ցանկանում այլանդակել կենդանիներին և էլեկտրականությամբ այրել ուղեղը: Շուտով զինվորականները հրաժարվեցին այդ նախագծից:
1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո Սևաստոպոլի դելֆինարիումն անցավ Ուկրաինայի իրավասության ներքո: Դրանից հետո կենդանիների հետ զինվորականների փորձերը դադարեցվեցին: Մինևնույն ժամանակ ԱՄՆ-ում շարունակվում են ռազմական հետազոտությունները:
Ներկայումս ԱՄՆ ռազմածովային ուժերի 7 հատուկ բազաներում տարբեր ծրագրերով աշխատում են 250 կենդանիների հետ: «Կանաչների» աճող ճնշման տակ և անվտանգության նկատառումներից ելնելով՝ այդ բոլոր փորձերը գաղտնիացված են, և դրանց մասին քիչ բան է հայտնի: Ամերիկյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ նման ստորաբաժանումներից մեկն արդեն իսկ պահպանում է Ջորջիա նահանգի Քինգս-Բեյի ռազմածովային բազայի ջրատարածությունը:
Պլանավորված է մոտ ապագայում դրանք օգտագործել Վաշինգտոն նահանգի Բանգոր բազայի պահպանման ժամանակ, ուր կենտրոնացված են «Օհայո» տիպի ստորջրյա միջուկային հրթիռակիրները: Մարտական դելֆիններն օգտագործվել են 1991 թվականին «Փոթորիկն անապատում» գործողության ժամանակ՝ Քուվեյթի ծովափերը մարտական լողորդներից պաշտպանելու և ականների հայտնաբերման համար:
Իրաքյան երկրորդ պատերազմում դելֆիններն ակտիվորեն ձեռնարկել են իրաքյան Ումմ-Կասր նավահանգստի ականազերծման համար: 2003 թվականին Պարսից ծոցի շրջան բերվեց 9 կենդանի, որոնց օգնությամբ հայտնաբերվել է ավելի քան 100 ական: Ներկայումս մարտական դելֆինների հետաքրքրության նկատմամբ են ցուցաբերում Հնդկաստանը, Իրանը, Իսրայելը և մի շարք այլ երկրներ:
Դելֆիններն այժմ ավելի արդյունավետ են օգտագործվում ոչ թե ռազմական, այլ՝ խաղաղ նպատակներով: Նրանք կարող են շատ արդյունավետ լինել ստորջրյա կառույցների և մասնավորապես գազատարների հետազոտության մեջ: Դելֆինն ունակ է նկատել յուրաքանչյուր մեխանիկական վնասվածք կամ գազի արտահոսք, լուսանկարել դրանք, ամրացնել ճոպաններ, որոնցով կարող են ջուրն իջեցնել անհրաժեշտ սարքավորում: Չի բացառվում, որ խաղաղ նպատակներով դելֆինների օգտագործումը մեծ օգուտ կբերի գիտությանը»: